27.10.2024|
19:11
Շնորհավո՜ր, ա՛յ տատ
«Այբուբե՛ն չէ սա», «Բերդ է անմատույց»․․․«Էությունն է մեր»․ «Այբբենարան»-ի հանդեսին Գևորգ Էմինի «Մեր Այբուբեն»-ը ֆանտաստիկ բանաստեղծությունից «է» տառի կտորն ինձ էր ընկել։ Դասվար Մայիլյանն ինձ էր հանձնարարել նաև միջոցառման փակումը։ Երկարաշունչ, բայց գեղեցիկ շարադրանքն անգիր էի արել կարճ ժամանակում, բայց փորձին հենց ասում էի տեքստի առաջին բառերը՝ «Ես թոռն եմ Հայկ Նահապետի», անկախ ինձանից՝ լացում-հեկեկում էի։